Զանգ

Գործող նախագահ

Կարեն Վարդանյան

Ողջունում եմ ձեզ Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի (ՄՎՀԱ) պաշտոնական կայքէջում: 

Հաշվի առնելով 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերները՝ մեր ասոցիացիայի գործունեության լուսաբանման տեղափոխումն առցանց հարթակ դարձել էր ժամանակի հրամայական:
Clinical Trial Plan Support
Providing support in the preparation and evaluation of the clinical trial plan to ensure it meets all regulatory requirements andstandards.
Clinical Trial Plan Support
Providing support in the preparation and evaluation of the clinical trial plan to ensure it meets all regulatory requirements andstandards.

Նախագահի ուղերձ

Հարգելի գործընկերներ

Ողջունում եմ ձեզ Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի (ՄՎՀԱ) պաշտոնական կայքէջում: Հաշվի առնելով 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերները՝ մեր ասոցիացիայի գործունեության լուսաբանման տեղափոխումն առցանց հարթակ դարձել էր ժամանակի հրամայական:

2014 թվականին հիմնադրված մեր ասոցիացիան արդեն տասը տարի է, ինչ նպաստում է Հայաստանում մաշկավեներաբանության ոլորտի զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս տարիների ընթացքում մենք ձևավորել ենք ավելի քան 200 նվիրյալ մասնագետներից բաղկացած մի համայնք, որի յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր ներդրումն ունենալ մեր երկրում մաշկաբանական և վեներաբանական խնդիրների լուծման, ինչպես նաև բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործում:

Մաշկային և վեներական հիվանդությունները լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում այդ թվում Հայաստանում, և դրանց արդյունավետ բուժմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքները գտնվում են ՄՎՀԱ-ի ուշադրության կենտրոնում: Մեր գործունեության գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում մաշկաբանական և վեներաբանական խնդիրներ ունեցող պացիենտների որակյալ բուժօգնության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար մենք մշակում և ներդնում ենք նոր ուղեցույցներ, կազմակերպում ենք գիտաժողովներ և այլ կրթական միջոցառումներ՝ ուղղված ինչպես բժիշկների կատարելագործմանը, այնպես էլ հանրության իրազեկմանը:

ՄՎՀԱ-ն միշտ բաց է համագործակցության և նոր առաջարկների համար: Հրավիրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին ներդրում ունենալ հայրենական մաշկավեներաբանության զարգացման գործում:

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՄՎՀԱ բոլոր անդամներին, գործընկերներին և հովանավորներին՝ ընդհանուր նպատակների իրականացման գործում ցուցաբերած նվիրվածության և ջանքերի համար: Համոզված եմ, որ միասին մենք կկարողանանք բարձրացնել մաշկավեներաբանական ծառայությունների որակը և հասանելիությունը Հայաստանում:

Հարգանքով՝
Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի Նախագահ
Կարեն Վարդանյան