Զանգ
about-hero-img

Կառուցվածք

ՄՎՀԱ կառուցվածքի յուրաքանչյուր անդամ, իր ոլորտում մասնագիտական բարձր որակավորում ունենալով, ակտիվորեն աշխատում է ասոցիացիայի առաքելության իրականացման և միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական միջավայրի ձևավորման ուղղությամբ: Միասին մենք ստեղծում ենք հնարավորություններ մաշկավեներաբանական հանրության շարունակական զարգացման և առաջընթացի համար:

Նախագահ

Կարեն Վարդանյան

Ղեկավարում է ՄՎՀԱ-ի ընդհանուր գործունեությունը, սահմանում է ռազմավարական ուղղությունները և ապահովում է կազմակերպության առաքելության իրականացումը: Պատասխանատու է միջազգային համագործակցության և ասոցիացիայի զարգացման համար:

Փոխնախագահ

Սահակ Հակոբյան

Համակարգում է ասոցիացիայի ամենօրյա գործունեությունը, վերահսկում է ռազմավարական ծրագրերի իրականացումը և աջակցում է մասնագիտական զարգացման նախաձեռնություններին:

Քարտուղար

Ջուլիետա Աբրահամյան

Աբրահամյան Պատասխանատու է ասոցիացիայի վարչական աշխատանքների, փաստաթղթաշրջանառության և անդամների հետ հաղորդակցության համար: Կազմակերպում է ժողովները և վարում արձանագրությունները:

Գիտական խորհրդի ղեկավար

Էմիլ Միրզոյան

Ղեկավարում է գիտական խորհրդի աշխատանքները, համակարգում է հետազոտական նախագծերը և վերահսկում է գիտական հրապարակումների որակը:

Դերմաբորդ

Blog-card-IMG

Դավիթ Հարությունյան

Կազմակերպում և ղեկավարում է բարդ կլինիկական դեպքերի կոնսիլիումային քննարկումները, նպաստում է փորձի փոխանակմանը և կլինիկական որոշումների կայացմանը:

Գիտաժողովներ և համաժողովներ

Էդուարդ Ավագյան

Պատասխանատու է գիտաժողովների և համաժողովների (այդ թվում միջազգային) կազմակերպման համար, ապահովում է միջոցառումների բարձր մակարդակը և միջազգային մասնակցությունը:

Սեմինարներ և կոնֆերանսներ

Blog-card-IMG

Լուսինե Տոնոյան

Կազմակերպում է սեմինարներ, կոնֆերանսներ և վերապատրաստման դասընթացներ (այդ թվում առցանց), ապահովելով անդամների շարունակական մասնագիտական զարգացումը:

Ուղեցույցներ, չափորոշիչներ և գործելակարգեր

Blog-card-IMG

Արամ Շահվերդյան

Ղեկավարում է մասնագիտական ուղեցույցների, չափորոշիչների և գործելակարգերի մշակումը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

Միջազգային կապեր

Արեգ Չալաբյան

Զարգացնում և պահպանում է միջազգային կապերը, կազմակերպում է համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ և խթանում է փորձի փոխանակումը:

Digital Marketing

Մհեր Կարապետյան

Կառավարում է ՄՎՀԱ թվային ներկայությունը, ապահովում է կազմակերպության գործունեության թափանցիկությունը և հանրային իրազեկումը կայքում և սոցիալական մեդիայում:

Երիտասարդական թև

Blog-card-IMG

Շուշան Քեթցյան

Համակարգում է կլինիկական օրդինատորների ներգրավումը կրթական և կլինիկական աշխատանքներում, նպաստում է երիտասարդ մասնագետների մասնագիտական աճին: